0507.17
Բիզնեսի ավտոմատացման 7 փուլերը
05.07.2017

Բիզնեսի ավտոմատացման 7 փուլերը

Բիզնեսի ավտոմատացման 7 փուլերը

 

Բիզնեսի ավտոմատացումն ավելին է քան  կրկնվող գործողությունների ռոբոտացումը: Տեխնիկական մասի հետ մեկտեղ ավտոմատացման մեջ կարևոր է բիզնես գործընթացների նախագծումը: Ավտոմատացման  նպատակը այս 2-ի ներդաշնակ աշխատանքին հասնելն  է, որի համար պահանջվում է  ժամանակ, ֆինանսներ և  ջանքեր:

 

Ներկայացնենք այն քայլերը, որոնք թույլ կտան ներդնել ավտոմատացումը Ձեր բիզնեսում հնարավորինս արագ և արդյունավետ:

 

  1.     Բացահայտել  ավտոմատացման հնարավորությունները:  Բիզնեսում ամեն ինչ չէ, որ կարելի է կամ նպատակահարմար է ավտոմատացնել: Իսկ որոշ գործընթացներ ճկուն են և հեշտ են ավտոմատացվում: Օրինակ` բանկային բիզնեսում ժամկետը լրացած հաշիվների ավտոմատ փակումը:

 

 

  1.     Գնահատել այդ հնարավորությունները: Բիզնես գործընթացները կազմված են  լինում 2 մասից` գործարքների ձևակերպում և որոշումների կայացում: Եթե գործարքային մասը գրեթե միշտ կրկնվում է և շատ ժամանակ է խլում, ապա այդտեղ ավտոմատացման անհրաժեշտություն կա:

 

 

  1.     Ընտրել նախագծման մոդելը:  Խնդիրը բացահայտված և գնահատված է, հերթը` նախագծմանն է: Ավտոմատացման պրոցեսի դիզայնը պետք է համապատասխանի բիզնեսի կառուցվածքին և ճկուն լինի հետագայում փոփոխելու կամ ընդլայնելու համար: Օրինակ` հաճախորդի տվյալների մուտքագրում, հաշվի բացում, ռիսկի գնահատում, կառավարիչների հաստատում և այլն:

 

 

  1.     Ստեղծել ավտոմատացման պլան: Երբեմն կարիք չկա բոլոր գործընթացները միանգամից ավտոմատացնել: Ավտոմատացման պլանը կօգնի ճիշտ առաջ շարժվել. սկսել ամենաշատ ժամանակ խլող ու պարզ գործողություններից, աստիճանաբար ընդլայնել:

 

 

  1.     Փորձարկել նախնական տարբերակը: Երբ ավտոմատացման պլանը պատրաստ է, անհրաժեշտ է ստուգել արդյոք այն աշխատում է ինչպես հարկն է: Ըստ փորձարկման արդյունքների բացահայտել թերությունները և բարելավել պլանը: Կարևոր է այս գործընթացում ինտեգրել համապատասխան կադրերին և հաճախորդներին, որպեսզի ավտոմատացմամբ երկարաժամկետ խնդիրներ լուծվեն:

 

 

  1.     Թրեյնինգներ և ռիսկի կառավարում: Կարևոր է վստահ լինել, որ աշխատողները պատկերացնում են ավտոմատացման գործընթացը, և թե ինչպես է այն ազդելու իրենց ամենօրյա առաջադրանքների, որոշումների կայացման, միմյանց հետ  հաղորդակցման վրա: Կարևոր է նաև ապահովել գործարքների  փաստաթղթային հիմնավորումը`  հետագա ռիսկերը ծածկելու համար: Օրինակ` հնարավոր է սկզբնական շրջանում համակարգի մեջ փոփոխությունները շատ լինեն և անհրաժեշտություն առաջանա հաճախորդի տվյալները նորից մուտքագրել կամ ավելացնել:

 

 

  1.     Բարելավել ավտոմատացման գործընթացը: Ավտոմատացումը մեկանգամյա գործընթաց չէ, ինչպես շատերն են կարծում: Պետք է գնահատել ավտոմատացման ազդեցությունը բոլոր գործընթացների վրա և պատրաստ լինել նոր փոփոխությունների:

 

 

Բիզնեսի ավտոմատացման ճիշտ կազմակերպումը էականորեն կմեծացնի գործընթացների արդյունավետությունն ու արագությունը, ինչը իր հերթին կմեծացնի շահութաբերությունը: