1603.17
Ինչպես գերմանական բանկը 97%-ով բարձրացրեց գործընթացների արդյունավետությունը
16.03.2017

Ինչպես գերմանական բանկը 97%-ով բարձրացրեց գործընթացների արդյունավետությունը

 

Ինչպես գերմանական բանկը 97%-ով բարձրացրեց գործընթացների արդյունավետությունը

 

Բիզնեսի ավտոմատացման և նախագծերի կառավարման ծրագրերի ներդրման հաջող օրինակ է Helaba բանկը:

 

Helaba Landesbank-ը  Գերմանիայի առաջատար բանկերից է, որն ունի ավելի քան 6000 աշխատող, 2 գլխամաս, բազմաթիվ մասնաճյուղեր:

Helaba-ն իր ծառայությունների և հաճախորդների բազայի ավելացմանը զուգընթաց բախվում էր 2 կարևոր խնդրի`

 

  • Ապահովել ֆինանսական տվյալների գաղտնիությունն ու ամբողջականությունը
  • Համոզված լինել, որ ցանկացած գործարք հաստատվում է միայն երաշխավորված անձանց կողմից:

Բանկի սկզբունքներից մեկն այն է, որ հաճախորդի հետ առնչվող յուրաքանչյուր նոր գործարք, լինի դա հաշվի բացում, կարգավիճակի փոփոխություն և այլն, հաստատվում է մասնաճյուղի կառավարչի կողմից: Ընդ որում, հաստատված գործարքը պետք է տեսանելի լինի բոլոր աշխատակիցներին:
        Սա բերում էր նրան, որ գործարքի հաստատումը շատ երկար էր տևում: Փաստաթղթաշրջանառությունը հստակ համակարգված չէր, ինչը լրացուցիչ բարդություններ և ռիսկեր էր ստեղծում:

Այս իրավիճակի լուծումը ավտոմատացման ծրագրի ներդնումն էր:

Helaba-ն գնեց և ներդրեց բանկային համակարգում բավականին հայտնի ավտոմատացման համակարգերից մեկը՝ Ultimus համակարգը:

Բիզնես նախագծերի կառավարման և բիզնեսի ավտոմատացման այս համակարգը իր մեջ ներառում է բազմաթիվ գործիքներ: Նշենք դրանցից մի քանիսը.

Director: Սրա շնորհիվ կազմակերպությունն ինքն է որոշում ինչպիսին պետք է լինի իր միասնական ծրագրի դիզայնը` ելնելով բիզնեսի առանձնահատկությունից:

Reports: Այս գործիքը հավաքագրում է հաճախորդների տվյալները, որոնք մուտքագրվել են համակարգ և գեներացնում է հաշվետվություններ աղյուսակների կամ գրաֆիկական ֆորմաների տեսքով:

Flobots/Flostations: Սրանք ավտոմատացման գործիքներ են, որոնք հեշտացնում են կազմակերպության աշխատանքը: Դրանք կարող են աշխատել մի շարք այլ համակարգերի հետ, ինչպիսիք են՝ էլ. փոստերը, Word-ը, Excel-ը, ներքին ցանցը և այլն: Օրինակ՝ փաստաթղթերը ավտոմատ ուղարկվում են կառավարչին, որպեսզի վերջինս հաստատի:

 

System administrator: Քանի որ էլ. փոստի կիրառումը, տվյալների գեներացումը և այլ գործընթացներ վեբ միջավայրում են իրականացվում, անհրաժեշտ է գործիք որը կհամակարգի դրանց ներդաշնակ աշխատանքը:

 

        Ինչպես գիտենք՝ փաստաթղթերի հաստատումը բազմաթիվ փուլերով է անցնում. բիզնեսի ավտոմատացումը թույլ է տալիս յուրաքանչյուր փուլի հաստատումից հետո ավտոմատ անցնել հաջորդին, իսկ կառավարիչները միմյանց հետ քննարկումներն անում են օնլայն հարթակում, ինչը թափանցիկ է դարձնում որոշումների կայացումը:

        Այս ամենը զգալիորեն մեծացնում է բիզնեսի աշխատանքի արդյունավետությունն ու արագությունը:

 

Ի՞նչ տվեց բիզնեսի ավտոմատացումը բանկին`

  •  գործարքի հաստատումը 4 շաբաթից կրճատվեց 1 օրվա:
  •  ծախսերի կրճատում` թղթային ֆորմաները էլեկտրոնայինի վերածելու շնորհիվ
  •  ռիսկերի կրճատում
  •  սպասարկման արագության աճ
  •  գործընթացների թափանցիկություն

Helaba-ի հաշվարկների համաձայն՝ ավտոմատացման համակարգի ներդնումը մոտ 97%-ով մեծացրել է բանկի աշխատանքի արդյունավետությունը:

 

Բիզնեսի ավտոմատացումը արդյունավետ է ոչ միայն բանկերի նման խոշոր կազմակերպությունների համար, այլ նաև՝ փոքր և միջին բիզնեսների, ինչպիսիք են՝ հագուստի, ավտոպահեստամասերի, մթերքի խանութները, դեղատները և այլն: