1207.17
Մարքեթինգի ավտոմատացում կամ ինչպես ազատվել մեխանիկական աշխատանքից
12.07.2017

Մարքեթինգի ավտոմատացում կամ ինչպես ազատվել մեխանիկական աշխատանքից

Մարքեթինգի ավտոմատացում, կամ ինչպես ազատվել մեխանիկական աշխատանքից

 

Բիզնեսի ավտոմատացման անբաժան մասն է մարքեթինգի ավտոմատացումը:

 

Մարքեթինգի ավտոմատացումը ծրագրերի կամ հավելվածների կիրառումն է, ինչը կազմակերպությանը թույլ է տալիս ներդնել, ավտոմատացնել և գնահատել մարքեթինգային գործընթացները:

 

Այս գործիքը առաջինը կիրառել են B2B կազմակերպությունները։ Այժմ դրա նկատմամբ պահանջարկի մեծ մասը B2C ընկերությունների կողմից է: Ընդ որում՝ դրանք տարբեր ոլորտների (մանրածախ առևտուր, ֆինանսական, զբոսաշրջային ծառայություններ  և այլն) փոքր և միջին բիզնեսներ են:

 

Մարքեթինգի ավտոմատացման նպատակները հետևյալն են`

 

  • գործառնական ծախսերի կրճատումը
  • էֆեկտիվության բարձրացումը
  • ժամանակի խնայողությունը
  • եկամտի աճը

 

Ավտոմատացման համեմատաբար պարզ գործիքներ (օրինակ` Excel-ը) շատ բիզնեսներ արդեն կիրառում են մարքեթինգում: Սակայն դրանք էֆեկտիվ չեն, երբ հաճախորդների բազան ավելանում է:

Ուստի` աճող, զարգացող բիզնեսները վաղ թե ուշ դիմում են մարքեթինգի ավտոմատացմանը:

 

Ինչպե՞ս է այն ներդրվում և աշխատում։

 

Սկսենք նրանից, որ ծրագրերն ու հավելվածները բազմազան են ու հեշտ է խճճվել: Դրանից խուսափելու համար նախ պետք է քննարկել ձեր մարքեթինգի թիմի հետ, հասկանալ ինչ հզորության ու հնարավորություններով հավելված է պետք Ձեր բիզնեսին: Դրանից հետո 1 ամիս փորձնական ներդնել ծրագիրը համոզվելու համար՝ արդյո՞ք այն արդարացնում է Ձեր սպասելիքները, թե ոչ:

 

 

Այնուամենայնիվ, ինչ ծրագիր էլ ներդնեք, աշխատելու է հետևյալ 3 բաղադրիչներով`

 

  1. Տվյալների կենտրոնական բազա, որտեղ կհավաքվի և կպահվի  Ձեր հաճախորդներին  առնչվող ցանկացած ինֆորմացիա: Սա թույլ է տալիս ճիշտ սեգմենտավորում ու թիրախավորում անել:
  2. Գործընթացների կառավարման գործիք, որը ավտոմատացնում է վերը նշված բոլոր  գործընթացները՝ հիմնվելով տվյալների բազայի վրա: Գործընթացների կառավարումը տեղի է ունենում թե՛ օնլայն և թե՛ օֆլայն ռեժիմով: Օրինակ` ավտոմատ գեներացվում է, թե այս պահին կայքից քանի հոգի է օգտվում, ինչ հղումով են նրանք այցելել կայք և ինչքան են մնում այնտեղ:
  3.  Անալիտիկ գործիք, որի օգնությամբ գրաֆիկների տեսքով տեսնում եք Ձեր քայլերի արդյունքը, հասկանում եք ինչն է աշխատել հօգուտ Ձեզ, ինչը՝ ոչ:  Այս տվյալները հիմք են ծառայում հետագա որոշումների կայացման համար:

Ի՞նչ խնդիր են լուծում վերոնշյալ գործողությունները․

 

  • Պոտենցիալ հաճախորդների (Lead-երի) գեներացում
  • Հաճախորդների սեգմենտավորում
  • Խաչաձև/ուղեկցող վաճառք (Cross-selling)
  • Հաճախորդի հետ մշտական կապի պահպանում
  • Մարքեթինգային ներդրումներից եկամուտների չափում

Մարքեթինգը ավելի ստեղծագործ ու մտավոր գործընթաց է: Ավտոմատացման շնորհիվ հնարավորություն կունենաք Ձեր թիմի անդամներին ազատել բազմաթիվ մեխանիկական գործընթացներից՝ դրանով մեծացնելով աշխատանքի արդյունավետությունը: