Առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ավտոմատացում
Հաշվապահական հաշվառման ավտոմատացումը գործընթաց է բաղկացած հետևյալ փուլերից.
- Կազմակարպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման ուսումնասիրություն և մոդելավորում: Կազմակերպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման մոդելավորումը ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռում ստանալ լուծումներ, որոնք կհանգեցնեն աշխատաժամանակի առավել արդյունավետ օգտագործմանը և ստացվող հաշվետվությունների հավաստիության աստիճանի բարձրացմանը:
- Սինթետիկ և անալիտիկ հաշիվների մնացորդների մուտքագրում հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ: Սինթետիկ և անալիտիկ հաշիվների համապատասխանության ապահովումը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ հնարավորություն է տալիս խուսափել հնարավոր սխալներից:
- Հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև պայմանագրով նախատեսված ամսաթիվն ընկած ժամանակահատվածին վերաբերող փաստաթղթերի մուտքագրում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգ:
- Պրակտիկ աշխատանքների իրականացում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցով: Այս փուլը ընդգրկում է աշխատակիցներին արդեն իսկ ձևավորված տվյալների պահոցի ներկայացում, համակարգի, ենթահամակարգերի հետ ծանոթացում և ուսուցում, ինչպես նաև պրակտիկայում կիրառում:
- Ֆինանսական և հարկային հաշվետվությունների ստացում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում: Հաշվետվությունների ստացման համար կիրառվող ստանդարտ բանաձևերի համապատասխանեցում կազմակերպության կողմից վարվող հաշվապահական հաշվառմանը:
- Տվյալների պահոց մուտք արված փաստաթղթերի ստուգում: Ներդրման գործընթացը ավարտելուց հետո ստուգվում են աշխատակիցների կողմից մուտքագրված փաստաթղթերը՝ հիմք ընդունելով e-invoicing և ՀԾ Ինտերնետ Բանկինգ համակարգերը (այլ բանկային ծրագիր օգտագործելու դեպքում այդ տվյալները արտածվում են excel-ում):