CRM

 

«Մակիչյան Քընսալթինգ» ընկերությունը զբաղվում էնաև CRM համակարգի ներդրմամբ և դրա օգտագործման եղանակների խորհրդատվությամբ։

Ի՞նչէ CRM համակարգը.

CRM (Customer relationship management) համակարգի ներդրումն ենթադրում է հաճախորդների, մատակարարների, աշխատակիցների, գործընկերների անհատական ինֆորմացիայի մուտք ծրագիր, ինչպես նաև ընթացիկ և արդեն կատարված աշխատանքների բազայի ստեղծում։  Այս համակարգը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կառավարել հաճախորդների հետ հարաբերությունները և թիմի աշխատանքը:

CRM համակարգը օգնում է նաև ճիշտ կազմակերպել նախագծերի կառավարումը (project management), ինչը հնարավորություն է տալիսավելի ռացիոնալ օգտագործել մարդկայինև ֆինանսական  ռեսուրսները, խնայել ժամանակ և սահմանել շեղումների օպտիմալ միջակայք:

CRM համակարգն իր մեջ պարունակում է գործողությունների 4 համախումբ, որոնք անհրաժեշտ են բիզնեսը երկարաժամկետ միջակայքում մրցունակ դարձնելու համար.

  • Մարքեթինգ

Այս փուլում կազմակերպության նպատակն է ներգրավել պոտենցիալ հաճախորդների, բացահայտել հավատարիմ հաճախորդներին, բացահայտել նրանց պահանջները: CRM համակարգի շնորհիվ այս խնդիրները շատ ավելի հեշտ լուծելի են դառնում:

 

  • Վաճառք

Վաճառքի ենթաբաժինն իրենից ներկայացնում է  վաճառքի ավտոմատացում: Այս բաժինը պատասխանատու է մարքեթինգի բաժնի կողմից ներգրավված պոտենցիալ հաճախորդներին ապրանք վաճառելում։

Ապրանքի իրացման համար պատասխանատու է այս բաժինը, և եթե վաճառք տեղի չի ունենում, ապա այս փուլում տեղի են ունեցել աշխատանքային թերացումներ։

 

  • Կառավարում

 

Այն կարելի է ներկայացնել հետևյալ տեսքով․

 

1․պաշարների կառավարում 

2․վաճառքի շրջանառություն 

3․հաճախորդի հետ փոխհարաբերությունների վերահսկում 

4․վաճառքի ծավալների վերլուծություն

5․արտադրողականության մակարդակի վերլուծություն 

 

CRM-ի այս փուլն ավելի շատ ենթադրում է վերահսկողական գործընթաց։

 

  • Սպասարկում

               CRM համակարգը թույլ է տալիս ավելի արդյունավետ իրականացնել հաճախորդների սպասարկման հետևյալ գործընթացները.

 

  1. Զանգեր
  2. E-mail հաղորդագրություններ
  3. SMS հաղորդագրություն
  4. WEB-service
  5. Առցանց սպասարկում
  6. Feedback

 

CRM համակարգը ավտոմատացնում է մեխանիկական գործողությունները՝ դրանով խնայելով աշխատակիցների ժամանակը: Ավտոմատացումը նաև մինիմալացնում է սխալի հավանականությունը և թույլ է տալիս մեծացնել աշխատանքի արդյունավետությունը: