Պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) հաշվապահական հաշվառման ավտոմատացում

 

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ավտոմատացումը գործընթաց է բաղկացած հետևյալ փուլերից.

  • Կազմակարպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման ուսումնասիրություն և մոդելավորում
  •  Կազմակերպության կողմից վարվող հաշվապահական հաշվառման մոդելավորումը ՀԾ Հաշվապահ-7 հանրային հատված համակարգի միջոցով հնարավորություն է ընձեռում ստանալ լուծումներ, որոնք կհանգեցնեն աշխատաժամանակի առավել արդյունավետ օգտագործմանը և ստացվող հաշվետվությունների հավաստիության աստիճանի բարձրացմանը:
  • Հանրային հատվածի համար նախատեսված հաշվային պլանի տրոհում և համապատասխանեցում՝ ելնելով կազմակերպության պահանջներից: 
  • Սինթետիկ հաշիվների համապատասխանեցում հանրային հատվածի համար նախատեսված հաշվային պլանի հոդվածներին և մնացորդների մուտքագրում:
  • Հաշվետու ժամանակաշրջանի սկզբից մինչև պայմանագրով նախատեսված ամսաթիվն ընկած ժամանակահատվածին  վերաբերող փաստաթղթերի մուտքագրում ՀԾ Հաշվապահ-7 համակարգ:
  • Պրակտիկ աշխատանքների իրականացում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգի միջոցով`

 

  Այս փուլը ընդգրկում է աշխատակիցներին արդեն իսկ ձևավորված տվյալների պահոցի ներկայացում, համակարգի ենթահամակարգերի հետ ծանոթացում և ուսուցում, ինչպես նաև պրակտիկայում կիրառում:

 

  • Ֆինանսական և հարկային հաշվետվությունների ստացում ՀԾ-Հաշվապահ 7 համակարգում: Հաշվետվությունների ստացման համար կիրառվող ստանդարտ բանաձևերի համապատասխանեցում կազմակերպության կողմից վարվող հաշվապահական հաշվառմանը:

 

  • Ներդրման գործընթացի ավարտելից հետո աշխատակիցների կողմից մուտքագրված փաստաթղթերըի ստուգում: