Տեխնիկայի խանութի ավտոմատացում

Տեխնիկայի խանութ

Տեղեկատվական տեխնիկայի և կենցաղային էլեկտրոնիկայի մանրածախ առևտուրը յուրահատուկ և դինամիկ ոլորտ է։ Այս ոլորտում բիզնեսի ավտոմատացումն անհրաժեշտություն է, քանի որ ավտոմատացումը կրճատում է ոչ միայն ծախսերը, որոնք կապված են ձեռքով աշխատանքի հետ, այլ նաև պարզեցնում է բիզնես գործընթացները։ Բարձրանում է սպասարկման արագությունը, հնարավորություն է տալիս բացահայտել հավատարիմ հաճախորդներին, օգում է  կառուցել ընկերության գրագետ ռազմավարություն։

 

Ավտոմատացման համակարգի հիմնական նպատակները․

  • Բարձրացնել սպասարկման արագությունն ու որակը
  • Ապահովել աշխատողների հարմարավետ աշխատանքային պայմանները
  • Անձնակազմի գործողությունների խիստ վերահսկողություն և չարաշահումների բացահայտում (բացառում)
  • Աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների կազմում ՝ առցանց ռեժիմով
  • Հաճախորդներին հավելյալ ծառայությունների մատուցում (բանկային քարտերով վճարումներ, զեղչային քարտերի տրամադրում, ապրանքի մասին տեղեկության արագ մատուցում, հավատարիմ հաճախորդների համար լոյալության ծրագրերի իրականացում և այլն)
  • Արդյունավետ աշխատել մեծ և մշտապես թարմացվող ապրանքատեսականու հետ
  • Վաճառատեղերում և պահեստներում ապրանքների հաշվառման հնարավորություն ստեղծել
  • Կատարել գույքագրում՝ առանց ընկերության աշխատանքային ընթացքի ընդհատման
  • Տարբեր ապրանքների վաճառքի  վերլուծություն և ճկուն մարքեթինգային քաղաքականության հնարավորություն

 

Տեղեկատվական տեխնիկայի և կենցաղային էլեկտրոնիկայի ավտոմատացումը թույլ է տալիս

  • Նվազեցնել քիչ առկայություն ունեցող ապրանքատեսակի մակարդակը
  • Նվազեցնել ձեռքով աշխատանքի ծավալը և օպտիմալացնել կառավարող օղակի և վաճառող անձնակազմի աշխատանքները
  • Հավատարիմ հաճախորդների ցանկի կազմում, զեղչային համակարգի կիրառում
  • Ապրանքի շրջանառության ավելացում
  • Ապրանքի հաշվառման գործընթացում մարդկային գործոնի հնարավորինս բացառում

 

Տեխնիկայի խանութի ավտոմատացման գործընթացը.

  1. Տեխնիկայի խմբավորում ըստ

-         Արտադրման տարեթվի

-         Արտադրող երկրի

-         Սերիական համարի

-         Հզորության

-         Մակնիշի

-         Ապրանքանիշի

  1. Ապրանքացանկի ստեղծում.

-         Ապրանքային կոդերի գեներացում

-         Հիմնական գծիկավոր կոդերի գեներացում

-         Ապրանքների պիտակավորում

  1. Ծրագրի ուսուցում.

-         Օգտագործողի լիազորությունների սամանում

-         Ուսուցում

-         Օգնություն պրակտիկ աշխատանքների կատարման ժամանակ

  1. Վաճառքներիվերլուծություն

-         ABC վերլուծություն

-         Արտադրողին (բրենդին) տրվող հաշվետվությունների կազմում

-         Արդյունավետ պատվերների կազմման ձևանմուշի ստեղծում

-         Վաճառքների վերլուծություն ըստ ապրանքների տեսակի, խմբի, ապրանքանիշի և այլն

 

  1. Անհրաժեշտ տեխնիկայի համակցում

-         ՀԴՄ սարքի համակցում ծրագրին

-         Ապրանքատեսականու համապատասխանեցում ԱՏԳԱԱ կոդերին

-         Առևտրային սարքավորումների համակցում ծրագրին

 

6 Գույքագրում

-         Ապրանքների քանակների գրանցում

-         Ստացված քանակների համեմատական վերլուծություն

 

Ավտոմատացման համար անհրաժեշտ սարքավորումների ցանկը

  • Գծիկավոր կոդ կարդացող սարք (սկաներ)
  • Գնապիտակ տպող սարք
  • Ապրանքային չեկ տպող սարք
  • Դրամարկղ